▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավանում տեղի ունեցած անկարգությունների մասնակիցներից երկու անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ Ավան վարչական շրջանում արձանագրված անկարգությունների մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

 

 

 

 

 

 

Նախնական տվյալներով՝ ապրիլի 22-ին Ավանում գործող «Ֆորդե ավտոսրահի մոտակայքում քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, որոնցից ոմանք՝ բժշկական դիմակներով, փակել են Աճառյան փողոցից դեպի Կենտրոն տանող ճանապարհի երթևեկելի հատվածը, մահակներով հարվածել և վնասել քաղաքացիների ավտոմեքենաները։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է երկու անձի ինքնություն՝ 1985թ. ծնված Է.Պետրոսյան և Կ.Տոնոյան, ովքեր այսօր ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ավան վարչական շրջանի տարածքում տեղի ունեցած բռնությունների դեպքերի առթիվ Երևանի քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ևս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին՝ Աճառյան փողոցում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ «Հանրային Ռադիոե ընկերության աշխատակցի լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն օժանդակելու համար։

 

 

 

 

 

 

 

Նախաքննությունը շարունակվում է, քննության առարկա են դարձվել նշված դեպքերի վերաբերյալ առկա տեսագրությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության ստորաբաժանումներին, և միջոցներ են ձեռնարկվում՝ մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

 

 

 

 

 

 

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք պարբերաբար։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին