▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Նրանք կհայտնվեն պատմության աղբանոցում. Փաշինյանի ֆեյսբուքյան արտահերթ ուղիղ միացումն ու հանրահավաքի հիշեցումը

Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները ցույց են արել Նիկոլ Փաշինյանի նստավայրի մոտ

Ինչպես են Երևանում աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհ նույնասեռականները ներխուժում ոստիկանություն

«Մահվան տեսիլ». Եղիշե Չարենցի խոսքերով նոր երգ Project LA-ից

Երեւանում կանանցից զարդեր հափշտակողը հայտնաբերվել է. տուժողները կարող են դիմել ոստիկանություն



2018-06-14 20:10:52

 

Ոստիկանները բացահայտել են մայրաքաղաքի տարբեր մասերում կողոպուտներ կատարած անձի: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մայիսի 23-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անհայտ անձը Րաֆֆու փողոցի շենքերից մեկի մոտ, թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան` կախազարդով և փախել:

 

 

 

 

 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներն անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած տարաբնույթ միջոցառումների արդյունքում, պարզել են, որ կողոպուտը կատարել է Րաֆֆու փողոցի բնակիչ Վիգեն Ավետիսյանը: Հունիսի 11-ին Անդրանիկի և Րաֆֆու փողոցների խաչմերուկում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին:

 

 

 

 

 

 

 

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նշվածից բացի, Ավետիսյանը վերջին երեք ամիսների ընթացքում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում` Մալաթիայում, Նոր Նորքում, Արաբկիրում, Դավիթաշենում կատարել է կողոպուտի ևս հինգ հանցադրվագ: Թիրախում հիմնականում եղել են կանայք, որոնց զարդերը հափշտակելուց հետո Ավետիսյանը վաճառել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

 

 

 

Ոստիկանները կասկածներ ունեն, որ Վիգեն Ավետիսյանի հանցավոր գործողություններից տուժել են այլ անձինք ևս, ովքեր կարող են դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.