▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իսպանիայում ձերբակալվել է հայ «օրենքով գող»

Իսպանիայի Ազգային ոստիկանությունը Մարբելյեում (Մալագա նահանգ, Անդալուզիայի ինքնավար միություն) ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի 3 քաղաքացիների, որոնք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ:

Ձերբակալված են Լիտվայում բնակվող Հայաստանի քաղաքացի Ա. Ս.-ն, ինչպես նաև Վրաստանի 2 քաղաքացիներ L.B.-ն և I.P.-ն, այս մասին РИА Новости-ին հայտնել են ոստիկանությունից:

 

 

 

 

 

Նրանց ձերբակալությունը, այսպես կոչված, «հայկական մաֆիայի» վնասազերծման աղմկոտ գործողության շարունակությունն է, որի ընթացքում հունիսի վերջին կալանավորվել էր 129 մարդ:

Մարբելյեի ռեստորաններից մեկում երեք տղամարդիկ ձերբակալվել են հանդիպման ժամանակ, որի ընթացքում, ենթադրաբար, ծրագրում էին մրցակից խմբավորման անդամի սպանությունը (որը պատրաստվում էր բնակություն հաստատել Իսպանիայում), վերակազմավորել հունիսին ջախջախված կազմակերպված հանցավոր խմբավորումը և «կազմակերպության ուժը ցուցադրել Եվրոպայում»:

Երեքն էլ կալանավորված են մահափորձի, փաստաթղթերի կեղծման և հանցավոր խմբավորմանը պատկանելու մեղադրանքներով: Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են նրանց անուններով լեհական և ուկրաինական կեղծ փաստաթղթեր:

 

 

 

 

 

Քննությունը սկսվել է հուլիսին, երբ Իսպանիայի իրավապահ մարմինները պարզել են, որ «Մարբելյեում են գտնվում մի քանի մարդիկ, որոնք կապված են «օրենքով գողերից» Եվրոպայում ամենակարևորներից մեկի հետ», որը «Լիտվայից ղեկավարել է կազմակերպությունը, որը վնասազերծվել էր հունիսին, երբ Kus գործողության ընթացքում 129 մարդ էր կալանավորվել, այդ թվում՝ 7 «օրենքով գող»», նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ոստիկանության տեղեկություններով՝ Վալենսիայում կազմակերպված հանցավոր խմբավորման անդամներից մեկի դեմ մահափորձից հետո, որը կանխել էր Ազգային ոստիկանությունը (կատարողը ձերբակալվել էր) Ա. Ս.-ն Իսպանիայում հիմնավորված խմբավորման առաջնորդներին հրամայել է Լիտվա ժամանել՝ լուծելու «կլանների միջև խնդիրները»:

Հունիսի 26-ին Ազգային ոստիկանությունը հայտնել էր լայնամասշտաբ գործողության անցկացման մասին, այսպես կոչված, «հայկական մաֆիայի» դեմ՝ ծագումով Հայաստանից մարդկանց հանցավոր խոշորագույն խմբավորում Եվրոպայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին