▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. 32 -ամյա մայորը տեղում մահացել է

Սպիտակ-Երևան ճանապարհին օգոստոսի 9-ին, վաղ առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 32-ամյա վարորդը տեղում մահացել է:

 

 

 

 

 

 

 

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 07:50-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 16-րդ կմ-ին՝ Սպիտակի առաջին ոլորանին, «Mercedes ML» մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին և հայտնվել դաշտամիջյան հատվածում. վարորդը տեղում մահացել է:

 

 

 

 

 

 

 

 

Մահացածը ծառայում էր Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին