▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Տավուշում. կա 1 զոհ, 4 վիրավոր, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Տավուշի մարզում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 13-ին ժամը 18։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել են Ford մակնիշի 30 OL 672 համարանիշի եւ ՎԱԶ 21099 մակնիշի 34 MV 814 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:

 

 

 

 

 

 

 

 

Վթարի հետեւանքով մեկ քաղաքացի տեղում մահացել է, 4-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

 

 

 

 

 

 

 

 

 

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։

 

 

 

 

 

Ականատեսները պատմել են, որ Ford-ը կայանված է եղել տան դիմաց՝ ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ ՎԱԶ 21099-ը բախվել է Ford-ին, իսկ ՎԱԶ 21099-ի վարորդը ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակից է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին