▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Երևանում. վարորդը BMW-ով բախվել է էլեկտրասյանը, 23-ամյա ուղևորուհին տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Սերոբ Բոյմշակյանը իր վարած BMW մակնիշի 35 TN 552 համարանիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայի թիվ 27/3 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, և առաջ ընթանալով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևոր, 23-ամյա Նաիրա Զորոյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս է շպրտվել:

 

 

 

 

Վարորդը դեպքի վայրում հայտնում էր, որ վթարի պատճառը եղել է այն, որ մեկ այլ Mersedes վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վարորդ Ս. Բոյմշակյանը աշխատում է <Ապարան> ՍՊԸ-ում:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին