▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կանեփ-կակաչ-2018»-ի շրջանակներում հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս

«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր: Տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին:

Related image

Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում էին իրենց հանձնարարված աշխատանքը:Տարածքում հայտնաբերվել են փայտանյութեր, սղոցարան, փայտե արկղերի կիսաֆաբրիկատներ, այլ իրեր ու առարկաներ, որոնք օգտագործվել են արտադրամասում:

Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին