▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյրութում արյունալի բախում է տեղի ունեցել հայերի և քրդերի միջև. կան զոհեր

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում մահվան ելքով արյունալի բախում է տեղի ունեցել հայերի և սիրիացի քրդերի միջև: Բախման ընթացքում սպանվել է 4 հոգի, որոնցից երկուսը՝ հայ, երկուսը՝ փախստական քուրդ: Կան նաև բազմաթիվ վիրավորներ: Իսկ արաբական աղբյուրները նշում են, որ զոհերը երկուսն են՝ մեկ հայ, մեկ քուրդ. փոխանցում է ermenihaber-ը:

 

Տեղեկությունների համաձայն՝ վեճը ծագել է, երբ Բուրջ Համուդի Արաքս փողոցում քուրդ քաղաքացիներից մեկը հայհոյել է թաղամասի հայ տարեցներից մեկին, իսկ հայ երիտասարդները փորձել են սաստել: Վիճաբանությունը վերածվել է արյունալի բախման: Որոշ տեղեկություններով՝ միջադեպը հրահրողը հոգեկան խնդիրներ ունեցող անձնավորություն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոսի 31-ի երեկոյան տեղի ունեցած այս բախումն արձանագրել են դեպքի վայրում տեղակայված անվտանգության տեսախցիկները և հեռախոսով դեպքի վայրում գտնվողները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին