▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսախցիկը արձանագրել է Երևանում 4 հոգու, BMW-ով վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու պահը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են Երևանում օգոստոսի 28-ին BMW մակնիշի 34 ՏA 200 համարանիշի ավտոմեքենայով Հանրային հեռուստաընկերության հարևանությամբ 4 քաղաքացու վրաերթի ենթարկած ու փախուստի դիմած վարորդի ինքնությունը:


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Սարի Թաղի բնակիչ, 35-ամյա Արտակ Ստեփանյանը, ով հայտնել է, որ վրաերթը կատարել է ինքը:

 

 

 

 

 

 

 

 

 

Վրաերթի ենթարկվածների հարազատները ասել են. «Հավատում ենք, որ ճիվաղը օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվի: Նրա արարքը մեկ բառով կարելի է բնութագրել՝ անմարդկային: Ոչ մեկս ապահովագրված չենք ավտովթար-վրաերթերից, սակայն տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է ճիվաղը վրաերթի ենթարկում 4 հոգու, այդ թվում՝ երեխաների, ու նրանց թողնելով անօգնական, գող կատվի պես ճողոպրում դեպքի վայրից:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին