▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Volkswagen Jetta մակնիշի 20 ՕՏ 724 համարանիշի և Opel Zafira մակնիշի 35 CS 623 համարանիշի ավտոմեքենաները։

 

 

 

 

 

 

 

 

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է  shamshyan.com-ը՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը բախվել է ճանապարհի երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել ձորում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Opel-ը վարել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի գյուղապետը, իսկ մահացածը նրա աներձագի կինն է եղել։ 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին