▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. կան զոհեր

Հոկտեմբերի 2-ին, ժամը 21:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոբուսին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն. Հ.-ին (ծնված 1977 թ.), այնուհետև բախվել «KVZ» մակնիշի ավտոբուսին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Ն. Հ.-ն Արտաշատի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Փրկարարները «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի՝ Ա. Փ.-ի (ծնված 1982 թ.) դին, հոսանքազրկել են ավտոբուսը, փակել մեքենաների գազի բալոնների փականները և «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին