▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Լուկաշենկոյի հարցազրույցի մի մասը տարածում են Փաշինյանի կողմնակիցները, մյուս մասը` Սերժ Սարգսյանի...

Կարողացել ենք դաս քաղել, որը պետք է ծառայեցնել ժողովրդի բարօրությանը. Ի՞նչ են քննարկել Կաթողիկոսն ու Փաշինյանը

Իրավապահները հայտնաբերել են Արամ Հարությունյանի գործով հետախուզվողին. ով է նա և ինչով է հայտնի

Ինչ է սպասվում Արցախում. փոփոխություններն այսքանով չեն ավարտվելու

Դանակահարություն Նանսենի անվան այգում. 30-ամյա կնոջը դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ



2018-10-08 11:53:28

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ 30-ամյա կնոջ դանակահարության հանգամանքները պարզելու ուղղությամբ: Վերջինիս դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է Երեւան քաղաքի՝ 36-ամյա բնակիչ:

 

 

 

 

 

 

 

 

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2018թ. սեպտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի՝  1987 թվականին ծնված բնակչուհի՝ «ձախ կողային պատի կտրած-ծակած թափանցող արնահոսող վերք՝ փայծաղի վնասումով, սուր ներքին արնահոսություն» ախտորոշմամբ:  Ըստ հաղորդման՝ կինը նշված վնասվածքներն ստացել է Նանսենի անվան այգում:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982թ.: Վերջինս ձերբակալվել է՝ 30-ամյա կնոջը դանակահարելու կասկածանքով:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք  վարչական շրջանների քննչական բաժնում 07.10 2018թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 30-ամյա կինը ճանաչվել է տուժող:

 

 

 

 

 

 

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ 1982թ. ծնված տղամարդը տառապում է «խրոնիկական զառանցական խանգարում» հոգեկան հիվանդությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահոգեբուժական, դատաքրեագիտական, դատագենետիկական փորձաքննություններ, առգրավվել են տուժած կնոջ հագին դեպքի պահին  եղած հագուստները, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը:

 

 

 

 

 

 

 

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.