▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նվեր Հովհաննիսյանի սպանության գործով հետախուզում է հայտարարվել Վաղարշապատի բնակչի նկատմամբ

Արմավիրի մարզում ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի փոխնախագահ Նվեր Հովհաննիսյանի սպանության գործով հետախուզում է հայտարարվել Վաղարշապատի բնակչի նկատմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ապրիլի 23-ին՝ ժամը 18.55-ին, «Վաղարշապատ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք, թափանցող միջնորմ՝ պերիկարդի եւ միոկարդի վնասումով, սրտի տամպոնադայով երրորդ-չորրորդ աստիճանի շոկ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վաղարշապատի բնակիչ Ն.Հովհաննիսյանը՝ ծնված.1972թ: Վիրահատության ժամանակ՝ նույն օրը ժամը 21։45-ի սահմաններում, Ն.Հովհաննիսյանի մոտ արձանագրվել է սիրտ-անոթային սուր անբավարարություն եւ կենսաբանական մահ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։

Նախնական քննությամբ կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ն.Հովհաննիսյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է Վաղարշապատի կենտրոնական հրապարակում՝ Կոմիտասի հուշարձանի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վաղարշապատի բնակիչ է` ծնված 1967 թ.։

Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, համալիր մանրաթելային, դատահետքաբանական, տեսաձայնագրային եւ համակարգչատեխնիկական փորձաքննություններ: Հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել անձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:

 

 

 

 

 

 

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 51-ամյա տղամարդը որպես մեղադրյալ է ներգրավվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ հայտարարվել հետախուզում։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ակտիվացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումների ձեռնարկումը՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու եւ քննչական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին