▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում ՀՀ քաղաքացին բեռնատարով գլորվել է ձորը. դին և մեքենան վերածվել են մոխրի

Վրաստանում հոկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. Երեւան քաղաքի բնակիչ Սամվել Գեւորգյանը Freelander 11264 մակնիշի 272 ՍԼ 25 համարանիշի ավտոմեքենայով Ռուսաստանից դեպի Երեւան ընթանալիս, Թբիլիսի քաղաքից 30 կմ հեռավորության վրա, կեսգիշերին դուրս է եկել հանդիպակաց երթեկելի գոտի եւ մոտ 15 մետր գլորվել ձորը:

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Ավտոմեքենայում, որը բարձված է եղել 22 տոննա ալյուրով, հրդեհ է բռնկվել եւ մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Վրաստանի հրշեջ-փրկարարները ահազանգից բավականին ուշ են ժամանել դեպքի վայր, իսկ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մահացած Ս. Գեւորգյանի հարազատներին օգնության ձեռք մեկնելու ուղղությամբ: Երկրորդ օրն է՝ մահացածի ընկերներն ու հարազատները գտնվում են Վրաստանում եւ չեն կարողանում դին տեղափոխել Հայաստան:

 

 

 

 

 

 

 

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ շրջանառվում է 2 վարկած. կամ վարորդը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել, կամ ղեկին քնել է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին