▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացահայտվել է Ավանում տեղի ունեցած ավազակային հարձակումը. կասկածյալը ձերբակալվել է

Ոստիկանները բացահայտել են Ավանում կատարված ավազակային հարձակման դեպքը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.44-ին, ոստիկանություն զանգահարած Ավանի Աճառյան փողոցի դեղատներից մեկի դեղագործը հայտնեց, որ նույն օրը, ժամը 16.20-ին, անհայտ անձը ատրճանակի սպառնալիքով, դեղատնից հափշտակել է գումար:

 

 

 

 

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ հաշված ժամերի ընթացքում ճշտվել է հանցագործությունը կատարած անձի ինքնությունը՝ 1997 թվականին ծնված Գարիկ Մարտիրոսյան, որն էլ կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն։

Հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին