▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեքենայի մեջ հայտնաբերվել է 36-ամյա քաղաքացու դի, ում մի քանի օր է՝ անհետ կորած էին համարում

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում գտնվող «Ընտանեկան» ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա:

 

 

 

 

 

 

Ժամանած ոստիկաններն ու քննիչները Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին:

Վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին