▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթար Բերդ-Տավուշ ավտոճանապարհին. 1 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 19:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Տավուշ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2115» մակնիշի (վարորդը՝ Վ. Ճ., ծնված 1979 թ.) և «Ford Transit» մակնիշի (վարորդը՝ Հ. Թ., ծնված 1978 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2115» ավտոմեքենայի ուղևորները՝ Լ. Ս.-ն (ծնված 1984 թ.), Ա. Ճ.-ն (ծնված 2003 թ.) և Ի. Ճ.-ն (ծնված 2005 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և տեղափոխվել Բերդի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

 

 

 

 

Փրկարարները «ՎԱԶ-2115» ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Բերդի ԲԿ, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին