▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Երևան-Աշտարակ ճանապարհին. վիրավորների մեջ 1 տարեկան երեխա կա

Հայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 6-ին, ժամը 19:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Խոշոր ավտովթար Երևան-Աշտարակ ճանապարհին. բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 5 վիրավորների մեջ կա  2 տարեկան երեխա. 2-ի վիճակն էլ ծանր է.  ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ Վանահովիտ թաղամասի մոտակայքում բախվել են «Օpel Vectra B» մակնիշի (վարորդը՝ Է. Բ., ծնված 1967 թ.) եւ «Mercedes E280» մակնիշի (վարորդը՝ Հ. Ս., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տուժածներ Վ. Ղ.-ն (1995 թ.), Վ. Մ.-ն (1995 թ.), Է. Բ.-ն (1967 թ.) եւ Ս. Մ.-ն (1986 թ.) տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Ս. Մ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

 

 

 

 

 

 

 

 

Ա. Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին