▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ու ողբերգական ավտովթար Արցախում. Opel-ը 300 մետր գլորվել է ձորը. վարորդն ու 2 ուղևորները մահացել են

shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ժամը 19:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Հաթերք գյուղի բնակիչ, 53-ամյա Դավիթ Վանյանը Մարտակերտ- Հաթերք ավտոճանապարհի Հաթերք գյուղի վարչական տարածքում իր վարած Opel Astra մասկնիշի 35 AA 487 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մետր գլորվել ձորը:

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ, ՀՀ քաղաքացիներ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ, 57-այա Վարազդատ Մանուկյանը և Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնաիչ, 33-ամյա Անդրանիկ Շահինյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Դ. Վանյանը մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:

Փաստի առթիվ Արցախի Հանրապետության ոստիկանության քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին