▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հյուսիս-հարավ ավտոճանապարհին խոշոր վթար է տեղի ունեցել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 ՍF 948 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Հյուսիս–Հարավ նոր կառուցվող ճանապարհի բետոնե հատվածին և շրջվել:

 

 

 

 

 

Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս՝ ձորակում՝ բախման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս պահին կատարվում է դեպքի վայրի զննություն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին