▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:59-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 25 հասցեում այրվում է «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենա:

 

 

 

 

 



Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:34-ին, մարվել՝ 17:45-ին: Ամբողջությամբ այրվել են «Cicar» մակնիշի և «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենաները, ջերմահարվել՝ «ՈՒԱԶ» մակնիշի, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները և «SATKO» մակնիշի (բրեզենտե ծածկով) 4 ավտոմեքենա:

 

 

 

 

 

 

Ս. Գ.-ն (ծնված 1986 թ.) այրվածքներով և ծխահարված տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա. Մ.-ն այրվածքներով՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին