▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է 26-ամյա երիտասարդի դեմքին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Փիրումյան փողոցում կրակոցներ են հնչել:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը մեկնելով դեպքի վայր, պարզել է, որ անհայտ անձը նշված շենքի բակում իր մոտ եղած օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 26-ամյա Գևորգ Սարգսյանի դեմքին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Գ. Սարգսյանը վնասվածքներ է ստացել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին