▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահազանգ է ստացվել, որ Վարդենիսի մանկապարտեզներից մեկում 2 հանցագործ ռումբ են տեղադրել

Ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ոստիկանությունում հնչած կեղծ ահազանգի փաստով:

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 15:00-ին, ահազանգ է ստացվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Վարդենիս քաղաքի 2-րդ դպրոցի մոտ գտնվող մանկապարտեզում 2 հանցագործ ռումբ են տեղադրել ու քիչ հետո այն գործի են դնելու ու մանկապարտեզը օդերով հանեն:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ մանկապարտեզ են մեկնել տեղի հրշեջ-փրկարարները, ոստիկանները, սակայն պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Կարճ ժամանակ անց ոստիկանները պարզել են ահազանգողի ինքնությունը:

 

 

 

 

 

 

 

Մեծ է եղել նրանց զարմանքը, երբ պարզել են, որ ահազանգողը եղել է տեղի հիմնական դպրոցների մեկի 8-ամյա աշակերտը: Ոստիկանները հայտնաբերել են նաև այն հեռախոսը, որով երեխան կեղծ ահազանգ է տվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին