▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգական ավտովթար Երեւանում․ 1 զոհ, 3 վիրավոր

Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի (վարորդը՝ Ս. Գ.), Opel Astra J մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), Ford Transit մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և Nissan Note մակնիշի  (վարորդը՝ Ս. Պ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Nissan Note մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1950 թ.), տեղում մահացել է:

 

 

 

 

 

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Թոնի Նիկոտրան (Ավստրալիայի քաղաքացի, ծնված 1970 թ.), Հ. Ա.-ն (ծնված 1997 թ.) և Ս. Պ.-ն (ծնված 1982 թ.),  տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Թոնի Նիկոտրայի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության:

Փրկարարները Nissan Note մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Պ.-ի դին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին