▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները բացահայտել են Էրեբունիում կատարված կողոպուտը

 

Դեկտեմբերի 22-ին, ժամը 14:10, ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում ստացվեց. Աճեմյան փողոցում գործող խանութներից մեկում կողոպուտ էր կատարվել: Մթերային խանութում մի կնոջ պարանոցից բացահայտ հափշտակել էին ոսկյա շղթան` պատճառելով մոտ 220.000 դրամի նյութական վնաս: Դեպքը ժամը 14-ի սահմաններում էր կատարվել: Տուժողը կասկածյալին միայն թիկունքից էր տեսել:

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարագրածից կարելի էր ենթադրել, որ կողոպտողը երիտասարդ էր: Բանավոր և գրավոր փաստարկումները ստուգելուց ու վերլուծելուց հետո կազմվեց օպերատիվ միջոցառումների պլան: Քրեական հետախույզները լայնածավալ որոնողական աշխատանքներ սկսեցին` ձեռնարկելով օրենքով սահմանված բոլոր միջոցառումները, և արդյունքը չուշացավ:

 

 

 

 

 

 

 

Շուտով ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Երևանի Օստրովսկու փողոցի բնակիչ Գագիկ Սարգսյանը: Դեպքի հաջորդ օրը, ժամը 11-ի սահմաններում, Սարգսյանը Սեբաստիա փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ կասկածյալը ոսկե շղթան գրավադրել է մայրաքաղաքի գրավատներից մեկում: Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին