▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ի՞նչ է վեթինգը և ինչպե՞ս այն կիրականացվի Հայաստանում

«Շեֆ ջան, ոնց որ տենց «չոտկի» չէիր ասում»․ Նիկոլ Փաշինյանը հիշեց «Կարգին հաղորդումը»

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել

Բողոքի ակցիա ԲԴԽ-ի դիմաց. Գագիկ Հարությունյանի օրերը հաշվա՞ ծ են

Ողբերգական վթար Արագածոտնում. Nissan X-Trail-ը շրջվել է. կա զոհ և 4 վիրավոր. զինծառայող վարորդի վիճակը ծանր է



2019-02-09 09:48:33

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 9-ին, ժամը 01:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի 50-րդ կմ-ին «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` 45-ամյա Արտյոմ Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Ուղեւոր 45-ամյա Ալվարդ Բաղդասարյյանը տեղում մահացել է, վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղեւորներ՝ 29-ամյա Շ. Ս.-ն, 35-ամյա Ս. Հ.-ն եւ 35-ամյա Ռ. Կ.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Թալինի ԲԿ։ Բժիշկներն Ա․ Հ.-ի եւ Ս. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Շ. Ս.-ինը եւ Ռ. Կ.-ինը՝ միջին ծանրության:

 

 

 

 

 

Փրկարարներն Ա․ Վ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, մահացածն ու վիրավորները ազգականներ են։







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.