▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սփյուռքի նախարարի օգնականը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջն ու նրա 3-ամյա երեխային

Փետրվարի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 26-ամյա Գոռ Ալեքսանյանն իր վարած Nissan X-Trail մակնիշի 35 TN 581 համարանիշի ավտոմեքենայով Երևանի Մոլդովական և Թոթովենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Մոլդովական փողոցի բնակիչներ, 41-ամյա Քրիստինե Զալինյանին և 3-ամյա Ռ. Զ.-ին:

 

 

 

 

 

 

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Վարորդ Գ. Ալեքսանյանը հիվանդանոցում հայտնել է, որ ինքն աշխատում է ՀՀ Սփյուռքի նախարարի օգնական: Վրաերթի ենթարկվածները մայր ու որդի են:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին