▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առեղծվածային դեպք Երևանում. ավտոտեխսպասարկման կետի հորում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին և տեղում դատաբժիշկը զննելով՝ նախնական եզրակացություն է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն էր: Փաստի առթիվ քննիչ Տ. Հակոբյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը այսօր էր դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ՝ աշխատելու համար և այսօր փորձաշրջան էր անցնում: Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա:

 

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին