▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դաժան ավտովթարի արդյունքում Lada-ն մխրճվել է բեռնատարի մեջ. վիրավորներից մեկի ոտքերը կտրվել են

Այսօր՝ փետրվարի 27-ին, սահմռկեցուցիչ ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։55-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ջրվեժ» տաքսի ծառայությանը պատկանող Lada մակնիշի 34 ՏT 870 համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ 61-ամյա Սերգեյ Բայանդուրյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող Volvo մակնիշի 34 G 8146 համարանիշի ավտոմեքենային։

 

 

 

 

 

 

 

 

 

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի՝ 38-ամյա Արմեն Միրզոյանն ու 32-ամյա Արտակ Միրզոյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի հետևանքով վիրավորներից Արմեն Միրզոյանի 2 ոտքերն ամբողջովին կտրվել են (ամպուտացվել) և ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հերացու անվան հիվանդանոցի բուժանձնակազմը 4 ժամից ավելի պայքարել է վիրավորի կյանքի համար և այս պահին նա ծայրահեղ ծանր ախտորոշմամբ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին