▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նիագարա» հյուրանոցում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու դի, իսկ սեղանին կասկածելի ներարկիչներ

Երեկ՝ մարտի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրևանդի փողոցի 88 հասցեում գործող «Նիագարա» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի կա:

 

 

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝  ոստիկանները նշված հյուրանոցային համալիրի թիվ 304 սենյակում հայտնաբերել են Արցախի Հանրապետության բնակիչ, 40-ամյա Արտյոմ Կարապետյանի դին: Դատաբժշկի կողմից արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկանները հյուրասենյակի հարդարասեղանի վրա հայտնաբերել են 2 հատ դատարկ ներարկիչ, իսկ դիակի տաբատի գրպանում հայտնաբերվել է բաց շագանակագույն փոշենման զանգված:    

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին