▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երեւանում. քոլեջի 18-ամյա ուսանողը դանակահարել է 22-ամյա երիտասարդին

Երեւանում, մարտի 29-ին վիճաբանություն-ծեծկռտուք եւ դանակահարություն է տեղի ունեցել. Ժամը 12։00-ի սահմաններում «Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտ»-ից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք, ճակատային շրջանի քերծվածք վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

 

 

 

 

 

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա Սարգիս Ս.-ն է, որն ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալ։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում Սարգիս Ս.-ին դանակով հարվածել եւ վնասվածք է պատճառել Ավան Առինջի բնակիչ 18-ամյա Նարեկ Մ.-ն: Վերջինս Արաբկիրի ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ ներկայացել է Ոստիկանություն եւ տվել խոստովանական բացատրություն, որից հետո բաց է թողնվել։

 

 

 

 

 

 

 

Հանցագործության գործիք հանդիսացող դանակը Ն․ Մանուկյանը ներկայացրել է հետաքննիչին։ Նարեկ Մ.-ն սովորում է Երեւանի Ինֆորմատիկայի քոլեջի 3-րդ կուրսում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին