▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում, մեքենան պայթել է. նախնական տեղեկությունների համաձայն կա 2 զոհ

Այսօր՝ մայիսի 5-ին, խոշոր ավտովթար, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00:10-ի սահմաններում, Արմավիր - Երևան ավտոճանապարհին, Արշալույս գյուղից դեպի Ակնալիճ տանող հատվածում Օպել մակնիշի ավտոմեքենան բախվել է Զիլ մակնիշի (գազի բալոններով բեռնված) ավտոմեքենային:

 

 

 

 

 

 

 

 

Դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ոստիկաններ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կա 2 զոհ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին