▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքում պայմանագրային զինծառայողը «ԳԱԶ 3110»-ով գլորվել է ձորը. դին հայտնաբերվել է մեքենայից դուրս

Սյունիքի մարզում, այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում Գորիս քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վարդգես Խաչատրյանը իր վարած «ԳԱԶ 3110» մակնիշի 34 TF 042 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 230 կմ հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել ձախ հատվածում առկա ձորում:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով Վ. Խաչատրյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

 

 

 

 

 

Աղբյուրի  տեղեկություններով՝ Վ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ բանակային կորպուսում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին