▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարսափելի դեպք Երևանում. ծնողներին ու եղբորը կորցրած երիտասարդ տղան ինքնասպան է եղել

Երեւանում սարսափելի դեպք է տեղի ունեցել:  Վաղ առավոտյան` ժամը 04։00-ի սահմանում Տերյան փողոցով անցնողներից մեկը նկատել է, որ ծաղկի սրահի հարեւանությամբ ծառից կախված երիտասարդի դի կա եւ անմիջապես տեղեկացրել է իրավապահներին:

 

 

 

 

 

 

 

«Sputnik Արմենիան» է գրում և նշում, որ ինքնասպանություն գործած երիտասարդը 19 տարեկան էր, ապրում էր Նոր Նորք վարչական շրջանում: Նա շուրջօրյա գործող ծաղկի սրահում աշխատում էր որպես վաճառող:

Ըստ որոշ տեղեկությունների՝ երիտասարդը տարիներ առաջ կորցրել է ծնողներին, իսկ նախորդ տարի էլ՝ եղբորը, որը նույնպես ինքնասպան է եղել:

Իրավապահները պարզում են նրա ինքնասպանության հանգամանքները:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին