▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրը պնդում է՝ ուսուցիչն անառակաբարո գործողություններ է կատարել իր 15-ամյա դստեր նկատմամբ

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած դեպքի փաստով, գրում է shamshyan.com-ը: Աղբյուրի հավաստմամբ՝ տարածքային ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ, 48-ամյա Գոռ Մ.-ն և հայտնել, որ այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին Երևանում գործող հայտնի վարժարաններից մեկում վարժարանի ուսուցիչ Ս. Գ.-ն իր 15-ամյա դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել:

 

 

 

 

 

 

 

 

Տարածքային ոստիկանության քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները ճշտել են՝ որ վարժարանում է աշխատում այդ ուսուցիչը և ունեն կասկածներ, որ անառակաբարո գործողությունները կատարվել են վարժարանում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին