▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վայոց Ձորում 21-ամյա պայմանագրային զինծառայողը մեքենայով ընկել է Կեչուտի ջրամբարը

Երեկ՝ հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի բնակիչ, 21-ամյա Մանուկ Խաչատրյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 18 ՏՏ 337 համարանիշի ավտոմեքենայով Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջված վիճակում հայտնվել Կեչուտի ջրամբարում:

Վայոց  Ձորի մարզում 21–ամյա պայմանագրային զինծառայողը 03-ով կողաշրջված վիճակում ընկել է Կեչուտի ջրամբարը. նրան տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Վթարի հետեւանքով Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները: Ժամանել են նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ջերմուկի հրշեջ-փրկարարները եւ ոստիկանության Ջերմուկի բաժնի օպերատիվ խումբը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Մ. Խաչատրյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին