▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. բերման են ենթարկվել «Վեդի Ալկո»-ի Մանվել Ղազարյանը, նրա 2 տղաներն ու համակիրները

Այսօր ՝ հուլիսի 7-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու:

Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Հրաչյա Նազարյանը, 58-ամյա Մանվել Ղազարյանը, 54-ամյա Գևորգ Ոսկանյանը, 26-ամյա Գառնիկ Ղազարյանը, 24-ամյա Վարդգես Մխիթարյանը, 25-ամյա Արմեն Նազարյանը և 23-ամյա Դավիթ Ղազարյանը:

 

 

 

 

 

 

 

 

shamshyan.com-ն է գրում այս մասին ու նշում, ոև նշված անձինք բերման են ենթարկվել Պուշկինի 21/3 հասցեի մոտից:

Գիշերը,  ժամը 01:25-ի սահմաններում Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը ունեցել է քթոսկրի կոտրվածք, գլխուղեղի ցնցում, իսկ մյուսը՝ աջ մասի պարանոցային վնասվածք:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հերացու հիվանդանոցի բժիշկներինվհաջողվել է փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են բժիշկների հսկողության տակ: Բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանց վրա հարձակվողներից մեկը հայտնի գործարար, Վեդի Ալկո-ի սեփականատեր Մանվելն է եղել, իսկ հարձակվողներից Դավիթն ու Գառնիկը նրա տղաներն են: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին