▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպանություն Դիլիջանում. 26–ամյա երիտասարդի մարմնի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ հետքեր

Քիչ առաջ սպանություն է տԵղի ունեցել Տավուշի մարզում Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին:

shamshyan.com-ն է գրում և նշում, որ նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է:

 

 

 

 

 

 

 

 

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բազմաթիվ հարվածի հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչներն արդեն դեպքի որոշ հանգամանքներ պարզել են, այս պահին չենք հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին