▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Աննա Հարությունյանն ամուսնացած տղամարդու հե՞տ է ընկերություն անում

Դերասանուհի Աննա Հարությունյանն ընկերությու՞ն է անում ամուսնացած տղամարդու հետ: Ընթերցողներին հետաքրքրող այս հարցի վերաբերյալ դերասանուհուց պարզաբանումներ է ստանացել esyes.am-ը:

«Ըըըըը, ոչ,- հարցը լսելուց հետո այսպես պատասխանել դերասանուհին`շարունակելով,- ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է մեկնաբանեմ: Ճիշտն ասած, երբեք ուշադրություն չեմ դարձրել այդ ասեկոսեներին. ամենաթեթևը սա է, որ կարելի է լսել կյանքում, քանի որ ավելի կարևոր հարցեր կան: Կարող եք նշել, որ այս հարցը տվեցիք այն ժամանակ, երբ ես հենց նոր ավարտել էի Բեթհովենի ողբերգական կյանքի մասին գիրքը և, բնականաբար, այդ պատմության մասին կարդալուց հետո այս պատմությունը ծիծաղելի էր»:

Իսկ դերասանուհին ընտրյալ ունի՞ . «Այո´,- ասաց Աննան և նշեց, որ չի ցանկանում խոսել այդ մասին: - Ինձ այդ թեմաներն այնքան քիչ են հետաքրքրում, որքան ձեզ իմ անձնական կյանքը... հուսով եմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին