▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը` Գոհար Գասպարյանին. «Այո, իմ սիրտը զբաղված է, բայց հիմա այդ մասին չխոսենք»

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն, ով  «Գտնված Երազ» հեռուստահաղորդման շրջանակներում հյուրընկալվել էր հաղորդավարուհի Գոհար Գասպարյանին, ի թիվս  այլ հարցերի անդրադարձել է  նաև իր «սիրտը զբաղված լինելու» հարցին:

Արթուր Աբրահամը չի հերքել, որ արդեն  լուրջ մտածում է ամուսնանալու մասին, սակայն  շեշտել է, որ այդ թեմայով չի  խոսելու, քանի որ  դա անձնական հարց է:

«Ես կողմնորոշվել եմ արդեն, սակայն այսօր այդ մասին խոսելու ժամանակը չէ»:

Ի դեպ, Գոհար Գասպարյանը հարցը հնչեցնելիս մուգ ակնոց է դրել, որի ապակիների վրա հարցական նշաններ էին ու ասել է. «Ահա հարցնում եմ, սիրելի հեռուստադիտողներ, հետո չասեք, թե ինու այդ հարցը չտվեցի»:

Հիշեցնենք, որ  ըստ ասեկոսեների, Արթուր Աբրահամն ու Գոհար Գասպարյանն ընկերություն են անում ու հենց Գոհարն է  «զբաղեցրել» Արթուրի սիրտը:

Արթուր Աբրահամը տարբեր առիթներով ասել է, որ իրենք պարզապես լավ ընկերներ են՝ զերծ մնալով ավելորդ մեկնաբանություներից, իսկ Գոհար Գասպարյանը կտրականապես հրաժարվել էր մեկնաբանություններ տալ այս թեմայով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին