▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեի նախկին սերը պատրաստվում է ընտանիք կազմել

Մարմնամարզուհի Լյայսան Ուտյաշևան վերջերս խոստովանել է, որ պատրաստ է զբաղվել ընտանեկան կյանքով: Հայտնի մարմնամարզուհին տարիներ առաջ սիրավեպ է ունեցել երգիչ Անդրեի հետ: Նրանց հարաբերությունները երկար ժամանակ քննարկվում էին հասարակության շրջանում: Սիրահարները, սակայն, որոշ ժամանակ անց բաժանվեցին:

Այս մասին գրում է mamul.am-ն ու նշում, որ  այժմ Լյայսանը կարծում է, որ կինն առանց երեխայի և սիրելի տղամարդու կես մարդ է: Այդ իսկ պատճառով նա ծրագրում է մոտ ապագայում զբաղվել անձնական խնդիրներով: Մարզուհին իր օրգանիզմը պատրաստում է ծննդաբերության. նա պարբերաբար ստանում է վերականգնողական բուժումներ, մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից, ստանում է վիտամիններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին