▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրուշոն այսօր շնորհավորանքներ է ընդունում ծննդյան օրվա առիթով

Ֆեյսբուքի իր էջում Սիրուշոն  շնորհակալություն է հայտնել այսօր` իր ծննդյան առիթով  ստացած շնորհավոանքների ու նաև  նրա համար, որ երկրպագուներն անմոռանալի են դարձնում իր ծննդյան տարեդարձը:

Երկրպագուները ստեղծագործական հաջողություններ են ցանկանում Սիրուշոյին:

Սիրուշոն, ակնհայտորեն,  այն հատուկենտ երգիչներից է , ով տարբերվում է հայկական շոու բիզնեսի գորշ ներկապնակից:

Հիշեցնենք, որ Սիրուշոյի վերջին «ՊռեԳոմեշ» երգի և տեսահոլովակի պրեմիերայից մինչ այսօր հայ հասարակությունը բուռն քննարկում է երգչուհու համարձակ, ոմանց կողմից նաև անընդունելի քայլը:

Սակայն իր մասին քննադատություններին ու ասեկոսեներին, Սիրուշոն միշտ խոհեմ է արձագանքում թե իր պատասխաններով, թե   համեստ մեկնաբանություններով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին