▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի սև PR-ն է արվում

Մասնագետների մի մասը նշում են, որ սև PR որպես այդպիսին գոյություն չունի... PR-ը PR է, և այն դասակագելը կամ տիպավորելը` տարբեր գունաերանգային խմբերի բաժանելը, զուրկ է լուրջ մեթոդաբանական հիմքերից: 

Սակայն իրականում բոլորս հասկանում ենք, որ այդ մոտեցումը բավականին ուռճացված է.... Ցավոք, PR-ի սևն էլ կա, մոխրագույնն էլ ու այսպես շարունակ. խնդիրը պարզապես տեղեկատվական հոսքերի դոզավորման մեջ է... Ում հայտնի չէ այնպիսի դասական սև PR տեխնոլոգիա, ինչպիսին «կոնտեքստից կտրված արտահայտությունների տիրաժավորումն ու մանիպուլյատիվ աղավաղումն է»: Հենց այդ դրսևորմանն ենք ականատես լինում Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի շուրջ արդեն 10 օրից ավել շարունակվող ակնհայտ սև քարոզչություն պարունակող նյութերին, տարաբնույթ մեկնաբանություններին և կարծիքներին հետևելով:

 

ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին