▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Համացանցը ցնցած» Անժելայի հետքերով` Ջասթին Բիբերի արտակարգ և լիազոր մարգարեն Հայաստանում

Երեկ սովորականի նման մտել եմ ֆեյսբուք,ծանոթանում եմ նորություններին և Աստվա՛ծ իմ ,ինչից որ վախենում էի,ինչին որ սպասում էի,կանխազգում էի,այլևս իրականություն է:Արդեն հայտնվել է Ջաստին Բիբեռի տղա առաջին և էքսկլյուզիվ մարգարե երկրպագուն:ՈՒ մեր եղբայրն այնքան է ոգևորված դրանով,որ նույնիսկ տառապում է արդեն աստղային հիվանդությամբ,մեզ՝ նվաստներիս հորդորում է որ պետք չէ նախանձել, բացատրում է որ ինքն ել մեր պես սովորական մարդ է,նույնիսկ ձեռքեր ունի,և զարմանում է ,ինչի են նախանձ,ոչ պուպուշ տղաները իրեն վատ բաներ ասում: Խոսում է նաև իր բազմահարյուրավոր երկրպագուների մասին: Ես երևի բաց նամակով խնդրեմ մեր Պաշտպանության Նախարարին,որ նմանատիպ պուպուշ տղաների համար առանձին զորահավաք կազմակերպի և ուղարկի Գնդապետ Ենոքյանի զորամաս,գումարտակի հրամանատար նշանակի մայոր Բուդաղյան Սոսին,տեղակալ նշանակի Մայոր Ղազարյան Լեռնիկին,դասակի հրամանատար էլ ավագ Քամալյան Արմենին:Խոստանում եմ 2 ամսում նրանք կդառնան խրոխտ, ամուր հայ տղա:Հա ինչ վերաբերում է Ջաստին Բիբեռին՝ եթե բուդաղյան Սոսն իմանա որ իրենք վերոնշյալի երկրպագուն են,առաջի 10 օրը շարայինի պարապմունքները շարահրապարակում կանցկացնի նրա երաժշտության ներքո:15 օրից մեր <Գետաշեն> երգը կդառնա իրենց ամենացանկալի և սիրված ստեղծագործությունը:Հիմա հարցս Հայ աղջիկներին,դուք իրոք սիրու՞մ եք նման տղաների: Պատկերացրեք փողոցով իրար հետ քայլում եք ու մի քյարթու անասուն վիրավորում է ձեզ,իսկ նա պիտի շուռ գա և մաքսիմում լացակումած ձայնով պատասխանի դուք ինձ նախանձում եք,դրա համար եք վիրավորում:Սիրեք այնպիսի տղաների ,որոնց կողքին ձեզ պաշտպանված կզգաք:

 

Հարություն Մնացականյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին