▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է նվիրել Մովսես Երեմյանը Անի Երանյանին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Անի Երանյանի 22-ամյակի կապակցությամբ անակնկալները սկսվել են ծննդյան գիշերվանից և շարունակվել մինչ հաջորդ գիշերը:

Սերիալային դերասանուհին նշել է, որ իրեն շատ է ուրախացրել իր ծննդյան տորթը: «Ես չէի տեսել ու չգիտեի, թե այն ինչպիսին է լինելու: Մտահղացումն ընկերուհունս էր` իմ ոճաբան Դիանա Շահվերդյանինը: Նա շատ ոգևորված էր այն մտքով, որ տորթի վրա պետք է բազմոց լինի, կողքին` կեդեր, ինչը ես շատ եմ սիրում և տեսախցիկ շտատիվով»,- esyes.am-ին պատմել է  Անին:

«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Արշակյանն Անիին նկարների ալբոմ է նվիրել, որն անվանել է «Երանյանս», իսկ  իր խաղընկերուհի Աննա Հարությունյանից էլ շատ-շատ գեղեցիկ ականջօղեր է ստացել:

Իսկ ի՞նչ է նվիրել  Մովսեսը Անիին: «Իմ բոյի վարդեր»,- ասել է   դերասանուհին և նշել, որ այլ նվեր էլ է ստացել, որի մասին չի ուզում խոսել:

Անի Երանյանը նշեց, որ չնայած մտերիմ չէ երգչուհի Լիլուի հետ, վերջինս երեկույթի ընթացքում բարձրացել է իրենց սրահ և 3 երգ նվիրել հոբելյարին, ինչը նրա համար մեծ անակնկալ է եղել:

«Իմ ծնունդները միշտ էնպիսին են լինում, ինչպիսին ուզում էի: Ազատ, այսինքն` ոչ մի ավելորդ ձևականություն չի լինում, այն մարդկանց հետ, ում սիրում եմ»,-հավելել է Անին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին