▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարինա Արայան. Ես անհամբեր սպասում եմ, որ Անժելա Սարգսյանն ինձանից պատիվ պահանջի

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Կարեն Արայանի (դերասանուհի Անժելա Սարգսյանի նախկին ընկեր) Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար մեղավոր է Ճանաչվել Կարեն Արայանը եւ դատապարտվել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Նյուզ.am-ն է գրում այս մասին ու նշում, որ այդ մասին ասել է Կարեն Արայանի մայրը`Մարինա Արայանը եւ ավելացրել, որ սպասում է  վճռի գրավոր տարբերակին, որպեսզի տեսնի, թե ինչ հիմքերով են վճիռն անփոփոխ թողել:

«10 րոպեով իբր, թե հեռացան վճիռ կայացնելու եւ եկան կարդացին, որ անփոփոխ է մնում դատավճիռը: Այնտեղ արդեն ամեն ինչ պատրաստված էր: Իրենք ցանկանում էին այդ ամենը ափալ-թափալ անել, որպեսզի նախագահական ներկայացված ստորագրահավաքները վճռի վրա չազդեին»,- փոխանցեց Մարինա Արայանը:

Անդրադառնալով նրան, որ Անժելա Սարգսյանը իրեն սպառնացել էր դատի տալ, Մարինա Արայանն ասաց. «Ես անհամբեր սպասում եմ, որ նա ինձանից պատիվ պահանջի»: Հարցին, թե այդ դեպքում ինչ է պատրաստվում անել նա արձագանքեց. «Դրանից միայն ինքն է տուժելու, քանի որ այնքան փաստեր կան, որ ինքը անպատիվ մարդ է, որ ինքը կշշկռվի: Հենց միայն գործի չհրապարկված փաստերն իրեն բավական են»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ի պաշտպանություն Կարեն Արայանի 5 հազարից ավելի ստորագրություն է հավաքվել, որը նրա հարազատները հունվարի 29-ին, հանձնել էին նախագահի նստավայր: Վերջիններս պահանջում էին, որ  հունվարի 31-ին լսվելիք սույն գործով վերաքննիչ բողոքով  չեղյալ համարեին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը: Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր Անժելա Սարգսյանի նախկին ընկեր` Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում:

Նյուզ.am-ը նաև հիշեցնում է, որ լուսանկարները համացանցում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ: Նոյեմբերի 20-ին, Կարեն Արայանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, ինչպես նաեւ նշանակվել է տուգանք` աշխատավարձի 300-ապատիկի չափով:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին