▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դժվար ապրուստի» վերջը եկել է. փետրվարի 22-ին` վերջին սերիան է ցուցադրվելու

Շուրջ 2 տարի է, ինչ «Դժվար ապրուստ» հեռոււստասերիալն էկրաններին է: Չնայած այս ընթացքում նովելը խիստ քննադատությունների է արժանացել, փաստը մնում է փաստ, որ այն ունի մեծ լսարան:  Գրում է esyes.am-ն ու նշում, որ ըստ ռեյթինգային որոշ տվյալների՝ հայկական հեռուստադաշտի ամենադիտվող հեռուստասերիալը հենց «Դժվար ապրուստն» է:

 

Մինչ համացանցի ակտիվիստներից  շատերը ժամանակ և ջանք չեն խնայում քննադատելու այս հեռուստասերիալը, մի շարք դեռահասներ ու տնային տնտեսուհիներ՝ հետևելու դրա ընթացքին:

Եվ այսպես`  հեռուստասերիալի վերջը եկել է:

Այժմ նկարահանվում են «Դժվար ապրուստի» վերջին սերիաները:

Փետրվարի 22-ին նախանշված է ցուցադրել վերջին սերիան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին