▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճաշակով ու անճաշակ հայ հայտնիները

Այսօր հայկական շոու-բիզնեսի դեմքերը սկսում են սովորել տարբերել ոճերը, տարբերել երեկոյան և առօրյա հագուստը, թեև վերջինս դժվար թե հնարավոր լինի հաղթահարել առաջիկա հիսուն տարվա ընթացքում: 
Վերցնելով Fashion Police-ի պարտականությունները` esyes.am-ը «դատապարտել» է ոճային «դավաճանությունները» և գովել նորաձևության առաջընթացները: 
«The Beautified Project»
Տգեղ և անճաշակ հագնվելուց բացի, ավելի մեծ մեղադրանք կարող է համարվել, երբ ընդհանրապես հստակ ոճով չեն հագնվում: Իմ շատ սիրած «The Beautified Project» խումբը գրավեց ուշադրությունս ոճի բացառիկ բացակայությամբ:
Ռիփի
Բազմակողմանի զարգացած լինելը միշտ էլ գովելի հատկանիշ է եղել, սակայն ոճի մեջ այդպիսի ուղղությունը ոչ միշտ է ընդունելի: Թերևս լուսանկարներում մշտապես պահպանվող միակ հատկանիշը Ռիփիի քաղցած, տենչացող հայացքն է:
Դավո
Զուսպ, բայց տարբերվող, համեստ, բայց համարձակ: Շատ կիրթ պահպանում է երաժշտության մեջ ընտրած ոճի ալիբին և երբեք չի անցնում սահմանները: Դավոյի կերպարը հավանության է արժանի կիրթ մոտեցման շնորհիվ: 
Մարիաննա Հովհաննիսյան
Ոճական սխալ լուծումները նման են հիվանդության. նախևառաջ` պետք է ճիշտ ախտորոշում, ապա` գրագետ բուժում: Սթափ հայացքով նայեցի Մարիաննայի վերաբերյալ գրեթե նկարները. հագուստը գեղեցիկ է, make up-ը` շատ լավը, սանրվածքն էլ ամենավատը չէ: Խոսքն անհամատեղելիության մասին է:

Վարդան Բադալյան
Վարդան Բադալյանի մանրակրկիտ ընտրված վերնաշապիկի style-ը, որի առաջին ծառայողական նպատակը աչքի չընկնել է, գերազանցապես կատարում է իր դերը: Պարզ է մի բան` միատեսակ հագնվելու համար պետք է լինել կա´մ Կառլ Լագեռֆելդ կա´մ ոճաբան չունեցող երգիչ:
Լիլու
Հայ մարգարտապատ շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչ Լիլուն ուշադրություն է գրավում: 
Միակ խնդիրը Լիլուի` փնտրտուքի մեջ գտնվող ոճական խառնաշփոթն է. մեկ` սպիտակ անմեղ կիսաշրջազգեստ, մեկ` կատաղած հովազի գուներանգով շրջազգեստ: 
«Թիվ 5»
Ինձ միշտ հետաքրքրում է` ինչի են երկվորյակներին միանման հագցնում. հերիք չէ, որ իրար նման են, դրան գումարած էլ միանման հագուստ ու սանրվածք: Եվ որքան կռահում եմ, հենց նման օրինակով է առաջնորդվում «Թիվ 5» խումբը: 
Էրիկ Կարապետյան
Չհաշված տեսահոլովակներում կիսամերկ երևալու Էրիկի ձգտումը` նրա առօրյա հագուստը արժանի է պարգևի: Տարբերվող և համարձակ լուծումներ, որոնցից գրեթե ոչ մեկը չի անցնում թույլատրելիի սահմանը: 
Սեդա Սարգսյան
Անհնար է չհավանել Սեդայի ընտրությունը հագուստի հարցում: Անձնավորություն, որ զգացմունքների մի ամբողջ սրվակ է: Եռանդուն, նպատակասլաց և ակտիվ դերասանուհի, ում հագուստի ըտրությունն արտահայտում է հենց իր բնավորության առանձնահատկությունները:

72157632774002446

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին