▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղորդավարուհի Կարինա Դանելյանը նշանվել է

Հաղորդավարուհի Կարինա Դանիելյանը  երեկ` փետրվարի 15-ին նշանվել է:   Հաղորդավարուհու ընտրյալը` Տիգրանը,  ֆուտբոլիստ է:

«Մեր շփումից 15 օր հետո նա ինձ ամուսնության առաջարկ արեց, ու ես ընդունեցի: Նշանադրության սկզբում բարեկամների հետ էինք, հետո` մեր ընկերների: Մեր տանը շատ նեղ շրջապատով ենք եղել, քանի որ Տիգրանի պապիկը տասն օր առաջ է մահացել: Շատ քիչ մարդկանցով ենք նշել»,- այս մասին հաղորդավարուհին պատմել է Բրավո.am –ի հետ զրույցում:

Տիգրանը մի քանի տարով փոքր է Կարինայից, բայց հաղորավարուհու խոսքով, տարիքային տարբերությունն ու մարդկանց կարծիքն իրենց համար էական չէ: «Մենք իրար հետ ենք ու մեզ չի հետաքրքրում այն կարծրատիպը, թե աղջիկը պետք է տղայից փոքր լինի: Տիգրանը շատ ավելի հասուն է, քան իմ տարիքի շատ տղամարդիկ: Մենք իրար հետ շփվելիս չենք մտածել` ով ինչ ոլորտում է աշխատում, ով քանի տարեկան է, պարզապես որպես մարդ ենք իրար ընկալել»,- նշել է նա:

Կարինա Դանելյանը վստահ է, որ սիրելիի հետ կկարողանա իր երազած ընտանիքը ստեղծել:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին