▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոլանդ. «Ամեն օր հայկական ալիքները նայելիս հայհոյում եմ»

«Ռեինկարնացիա» խմբին շատ քիչ կարելի է հանդիպել այս կամ այն միջոցառմանը, սակայն վերջերս այս ռեգգի բենդին հանդիպելու առիթ ունեցանք: Խումբը մասնակցում էր նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի փակմանը: Մեզ հետ զրույցում, ինչպես խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը նկատեց, որ քաղաքականությամբ հետաքրքրվելու ժամանակ չունի: «Ես այստեղ եմ` որպես ես. ոչ մի կուսակցության չեմ պատկանում, քաղաքականությամբ զբաղվելու ժամանակ էլ չունեմ: Պարոն Հովհհանիսյանի հետ շատ անգամներ եմ շփվել և որպես մարդ շատ հավանում եմ»,-  ինչպես փոխանցում է esyes.am-ը, ասել է  Ռոլանդը:

Անդրադառնալով «Poker.am» ֆիլմում հնչած սաունդտրեքին, որը Սայաթ-Նովայի  «Աշխարհումն իմն դուն իս» երգի ռեգի «փոխակերպումն» է «Ռեինկարնացիայի» կատարմամբ` երգիչը դրա վերաբերյալ հնչած բացասական կարծիքների մասին ասաց, որ   էժանագին խոսակցությունների հետևելու ժամանակ չունի: «Ամեն մարդ իր կարծիքն ունի:  Նման էժանագին խոսակցությունների հետևելու ժամանակ չունեմ: Ես ինքս ամեն օր հայկական ալինքերը նայելիս` հայհոյում եմ, բայց չեմ բարձրաձայնում. դա իմ անձնական կարծիքն է»,- փոխանցեց Ռոլանդը:

Ինչ վերաբերում է Ռոլանդի և իր սիրելիի` Գայանեի հարաբերություններին, երգիչն ասաց, որ իրենց հարաբերություններում դեռևս լուրջ փոփոխություններ չկան: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին